02:02:20 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո

    22:23 8 Հունվար 2025

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է արթնանան և էլ ավելի ակտիվորեն ամրապնդեն իրենց անվտանգությունն ու մրցունակությունը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին հայտարարություններից հետո։

    Այս մասին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

    Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Բարրոն ասել է, որ դրանք ցույց են տալիս, որ աշխարհը թեւակոխել է «կարող կառավարումների» դարաշրջան։ Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Ֆրանսիան վերջին յոթ տարիների ընթացքում ակտիվորեն նպաստում է Եվրոպայի ամրապնդմանը պաշտպանության, առևտրի և մրցունակության ոլորտներում։

    ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենն, իր հերթին, «վատ» է անվանել Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը և համոզմունք հայտնել, որ այն գործնականում չի իրականացվի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս