17:34:46 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota-ն ու КамАЗ-ը. 4 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

    23:12 22 Սեպտեմբեր 2022

    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են «Toyota Corolla» և «КамАЗ» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

    Բախման հետևանքով «КамАЗ»–ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

    Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները ոստիկանության ծառայողներ են եղել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ