01:15:26 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times

    00:03 10 Դեկտեմբեր 2023

    ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվելիք ռազմական օգնության հետագա ծավալների վերաբերյալ որոշակիության բացակայությունը քաոս  է առաջացրել Ուկրաինայի Զինված ուժերում,  The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տնօրեններից Մաքս Բերգմանը։

    «Ուկրաինայում չգիտեն՝ առաջիկա ամիսների կտրվածքով ինչպիսի պլանավորում պետք է իրականացնեն, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը պատկերացում չունեն, թե որքան զինամթերք կունենան»,- ասել է Բերգմանը։

    Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից հատկացվող ռազմական օգնության կրճատումը և դրա հետագա ծավալների վերաբերյալ անորոշությունը քաոս է առաջացրել Ուկրաինայի ԶՈՒ-ում, քանի որ անորոշության պայմաններում անհնար է դառնում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումն իրականացնելը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս