11:50:02 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

    11:32 22 Հունվար 2022

    ՀՀ վարչապետի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
    Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-այս մասին ասված է որոշման տեքստում:

    Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

    Ապրիլի 14, 1994թ․

    Աշխատանքային գործունեություն

    2015 թ.ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ

    2016 թ.  ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող

    2016 թ. հունվարից-հունիս  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական

    2016-2019թթ.  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)

    2017թ. Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)

    2017թ. մինչ այժմ  ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ

    2018 թ. Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ / «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)

    2019 թ. ապրիլից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ

    2019 թ. ապրիլից-նոյեմբեր  ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ

    2019 թ. նոյեմբերից մինչ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և 2020 թ. հուլիս  քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ

    2020 թ. հուլիսից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ

    Կրթություն

    2010 - 2015 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան

     2015 - 2017 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)

    2017 թ.  մինչ այժմ  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»)

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս