13:14:09 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իլոն Մասկը կարծում է, որ չինական էլեկտրամեքենան երկրորդը կլինի Tesla-ից հետո

    01:50 28 Հունվար 2023

    Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ չինական ավտոարտադրողը, հավանաբար, կլինի Tesla-ի մրցակիցը՝ ընդգծելով, որ  ընկերությունն այժմ «հաղթում է Չինաստանում», տեղեկացրել է CNBC-ն։

    Tesla-ն Չինաստանում մի շարք մրցակիցներ ունի էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում, այդ թվում բազմաթիվ սթարտափեր, ինչպիսին են Nio-ն, Xpeng-ը եւ Li Auto-ն։

    Այժմ Չինաստանում Tesla-ի խոշոր մրցակիցը BYD արտադրողն է, որին աջակցում է Ուորեն Բաֆեթը։ Անցած տարի BYD-ը վաճառել է 911 140 կուտակչային էլեկտրամեքենաներ ամբողջ աշխարհում եւ ընդհանուր արժողությամբ 1,8 մլն դոլարի հիբրիդային ավտոմեքենաներ։ 2022թ. Tesla-ն մատակարարել է 1,31 մլն ավտոմեքենա։

    Մասկը պատասխանել է էլեկտրամեքենաների կոնկրետ միջավայրի վերաբերյալ հարցին Tesla-ի եկամուտների մասին հաշվետվությունում՝ ասելով, որ ընկերությունը «ապագայի մասին մտքերով է տարվել, եւ այն հիանալի կլինի»։ «Մենք շատ ենք հարգում Չինաստանի ավտոարտադրող ընկերություներին։ Նրանք ամենամրցունակն են աշխարհում... նրանք աշխատում են բոլորից ավելի շատ եւ բոլորից ավելի խելացի...»,- ասել է Մասկը։ «Հավանաբար, չինական ինչ-որ ընկերություն երկրորդը կլինի Tesla-ից հետո»,- ասել է նա՝ նշելով, որ «Tesla China-ի թիմը հաղթում» է երկրում՝ մանրամասների չանդրադառնալով։

    Չինաստանի ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներով՝ Tesla Model 3-ը զբաղեցրել է հինգերորդ տեղը Չինաստանում 2022թ. ամենից շատ վաճառվող ավտոմեքենաների շարքում։ BYD-ի եւ SAIC-GM-Wuling-ի մեքենաներն ավելի շատ են, քան Tesla Model 3-ները։

    Tesla Model Y-ն ամենաշատ վաճառվողն է Չինաստանում BYD մոդելից հետո։

    Անցած տարի Tesla-ն Չինաստանում մի շարք խնդիրներ է ունեցել, այդ թվում Շանհայի գործարանում խափանումների հետ կապված եւ պայմանավորված կորոնավիրուսային սահմանափակումներով։ Tesla-ն իջեցրել է իր ավտոմեքենաների գները Չինաստանում՝ 2022թ. բարդ մակրոտնտեսական իրավիճակի եւ սպառողական պահանջարկի նվազման հետ կապված։

    Tesla-ի հետ մրցակցում են ոչ միայն չինական ավտոարտադրողները։ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ավտոարտադրող հսկաները եւս ցանկանում են էլեկտրամեքենաների «կարկանդակից» մի մեծ կտոր ստանալ։

    Գերմանական Volkswagen-ի նախկին գլխավոր տնօրեն Հերբերտ Դիսը CNBC-ին ասել է, որ իր ընկերությունը կարող է առաջ անցնել Tesla-ից եւ դառնալ աշխարհում առաջին էլեկտրամեքենաներ վաճառողը 2025թ.։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ