02:04:03 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թբիլիսիում Սաակաշվիլիի կուսակցության անդամներից մեկի տանը զենքի պահոց է հայտնաբերվել

    20:02 6 Դեկտեմբեր 2024

    Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները տան խուզարկության ժամանակ, որտեղ բնակվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Դմիտրի Չիկովանին, հայտնաբերել են պահոց՝ հրազենի զինանոցով։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

    «Չիկովանի բնակարանի խուզարկության ժամանակ հատուկ թաքստոցից իրավապահները առգրավել են ինչպես գրանցված, այնպես էլ մի քանի տասնյակ չգրանցված հրազեն, խլացուցիչներ, զինամթերք, համակարգչային տեխնիկա և հիշողության քարտեր»,- ասվում է հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս