20:36:05 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թբիլիսին՝ որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև. Կիպիանին գնահատել Է Վրաստանի շանսերը. Սպուտնիկ Արմենիա

    11:59 7 Դեկտեմբեր 2023

    Վրաստանը կարող է հաշտարարի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Թբիլիսիի այդպիսի ցանկությունը միայն ողջունելի է։ Սակայն այս պահին վրացական կողմը բավարար ռեսուրսներ չունի այդ գործառույթն ամբողջությամբ իրականացնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին։
     

    Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Նա նաև բազմիցս Թբիլիսին առաջարկել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ:
     

    «Ես զգուշավոր լավատեսությամբ եմ նայում Վրաստանի՝ որպես միջնորդի դերին։ Ամեն դեպքում, բարոյական, հոգեբանական, քաղաքական և գաղափարական տեսանկյունից՝ աջակցություն ցուցաբերելու վրացական կողմի պատրաստակամությունը ողջունելի է»,-ասել է Կիպիանին։


    Նրա խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վրաստանի խնդիրն է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, այնտեղ, որտեղ վրացական աջակցությունն իսկապես անհրաժեշտ է։
     

    Կիպիանին նշեց, որ ներկայումս կարևոր աշխարհաքաղաքական տեղաշարժեր են լինում, որոնք առաջին հերթին պայմանավորված են Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներով:
     

    «Ես հասկանում և գիտակցում եմ, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Մյուս կողմից, հենց այս արդյունքները նոր հնարավորություններ են ստեղծել։ Առաջին հերթին դա վերաբերում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններին, որոնք թեև բարդ են ընթանում, սակայն հույս կա, որ դրանք կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,-ասել է Կիպիանին։
     

    Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս