21:08:07 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բողոքի երթեր՝ Թբիլիսիում

    17:45 14 Դեկտեմբեր 2024

    Թբիլիսիի կենտրոնում հակակառավարական բողոքի երթեր են ընթանում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

    Միաժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանն ավելի քան 20 տարի չունի հայրենասեր ու բարոյապես հավասարակշռված նախագահ։ Նա նաև նշել է, որ Մայդանը տապալվել է Վրաստանում և երբեք չի կայանա։

    Կոբախիձեն ընդգծել է, որ իշխանությունները կարողացել են ամբողջությամբ «չեզոքացնել բռնության ռեսուրսը»։

     

    Նրա խոսքով, բողոքի ցույցերի է հավաքվում մոտ երկու հազար մարդ, սակայն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ընտրություններին աջակցել է «Վրացական երազանք» կուսակցությանը։

    Իրակլի Կոբախիձեն հավելել է. «Մենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք, և պետք է խոսենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք խոսել և՛ մեր համակիրների, և՛ այն մարդկանց հետ, ովքեր նույնիսկ սատարել են արմատական ​​ընդդիմությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս