21:19:20 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թայվանի նախագահը հայտարարել է «չինական սպառնալիքին» պատասխանելու պատրաստակամության մասին

    00:02 12 Հոկտեմբեր 2021

    Չինական Հանրապետության (Թայվան) նախագահ Ցայ Ինվենը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պատասխանել «չինական սպառնալիքին» եւ կպաշտպանի դեմոկրատական կենսակերպը, տեղեկացնում է BBC News-ը։

    Նա ասել է, որ կղզին հապճեպ գործողություններ չի անի, բայց կամրապնդի իր պաշտպանությունը, որպեսզի «ոչ ոք չկարողանա ստիպել Թայվանին կանգնել Չինաստանի կողմից մեզ համար գծված ճանապարհին»։ «Որքան ավելի շատ բանի հասնենք, այնքան ավելի ուժեղ կլինի Չինաստանի ճնշումը»,- ասել է Ինվենը։

     

    Նա ավելացրել է, որ Չինաստանի ռազմական թռիչքները Թայվանի հակաօդային պաշտպանության գոտում լրջորեն ազդել են ազգային անվտանգության եւ ավիացիայի անվտանգության վրա, եւ իրավիճակը նկարագրել է որպես ավելի բարդ ու փոփոխական, քան երբեւէ վերջին 72 տարում։ Բացի այդ, նա նորից կրկնել է առաջարկը՝ հավասարը հավասարի խոսել Չինաստանի ղեկավարների հետ։

    Ավելի վաղ Թայվանում Ամերիկյան ինստիտուտի նախագահ Ջեյմս Մորիարթին ասել էր, որ Չինաստանը կղզեպետության համար «իրական եւ անխուսափելի» սպառնալիք է ներկայացնում, որին անհրաժեշտ է հակադարձել, ինչպես նաեւ, որ ամերիկյան զինվորականները մեկ տարվա ընթացքում թայվանցի իրենց գործընկերներին պատրաստել են դիմակայության հնարավոր ներխուժման դեպքում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս