01:48:35 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թալինում՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին

    12:50 5 Փետրվար 2025

    Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

    Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս