17:56:06 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանի սյունիքյան այցը նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. Տիգրան Աբրահամյան

    10:40 18 Հունիս 2024

    Փաշինյանի սյունիքյան այցը, որին, անշուշտ, հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Բանն այն է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին: Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:

    Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:

    Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կա:

    Թե այս գյուղերի հանձնումը ինչ ռազմավարական հարված է Հայաստանին` տարբեր առիթներով խոսել եմ ու դեռ կխոսեմ, բայց փաստ է, որ իշխանությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանության պահպանության տեսանկյունից և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին»,- նշել է Աբրահամյանը։

    messenger sharing button

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս