00:07:44 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան

    22:50 17 Հունվար 2025

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

    «Այն «դատավարությունը», որը տեղի է ունենում Բաքվում, սպասելի սցենարով է զարգանում: Կեղծիքներ, շինծու վկայություններ, մեղադրանք` շատ կանխատեսելի վիճակներ:

    Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը քաղաքական ընդդիմախոսներից, քաղբանտարկյալներից բացի, մեր նահատակված հերոսների ծնողներն են:

    Մյուս կողմից` ինչի՞ց զարմանանք: Նույն ռեժիմը Եռաբլուրում զոհվածների ծնողներին էր քաշքշում և ոստիկանական բաժանմունքներ քարշ տալիս, նույն ձևով էլ մեղադրական վճիռ է արձակելու:

    Օրը ցերեկով ընդդիմադիր պատգամավոր են քաշքշում 20-30 հոգով, հարվածում, հայհոյում,  ու ոչ մի բան, իսկ զոհվածի հորը` Գարիկ Գալեյանին  նախ ներքաշում են սադրանքի մեջ, իսկ հետո էլ՝ մեղավոր կարգում:

    Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն, ոչ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք:

    Գարիկը պինդ է` սա էլ կտանի, դա չէ խնդիրը:

    Սակայն սա միայն Գարիկի ու նրա ընտանիքի խնդիրը չէ, բոլորիս պարտքն է` արմատախիլ անելու այն չարիքը, որը մեր երկիրը հասցրել է արժեհամակարգային և բարոյականության զրոյական վիճակին»:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս