- Քարոզարշավ է, թեկնածուներ կան, որ լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են. Հայկ Կոնջորյան
- Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու. Վիլեն Գաբրիելյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին
- Գյումրիում «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. Արտադրությունը կասեցվել է
- Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն
- Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)
- Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել
- Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին
- YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել
- ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ
- Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային
Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն. Սարգիս Խանդանյան
12:55 4 Հոկտեմբեր 2024ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Տիկի՛ն նախագահ,
ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի ապահովումը: Ցավոք, այդ ջանքերը բավարար չեն եղել տևական խաղաղություն հաստատելու համար, և մեր տարածաշրջանն անցել է 30 տարվա պատերազմի և ավերածությունների միջով: Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և ռազմագերիների խնդիրն արտացոլում են մեր առջև ծառացած դաժան իրականությունը:
Այս վեհաժողովն ականատես է եղել այդ ամենին` ծառայելով որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանավեճերի ու բախումների համար: Բայց այսօր ես այստեղ եմ հակամարտության այս երկար պատմության էջը շրջելու ցանկությամբ: Ես եկել եմ զգուշավոր լավատեսության ուղերձով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը սոսկ հեռավոր հույս չէ. այն հնարավոր է, այն հասանելի է մեզ:
Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը` սահմանագծման գործընթացի հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը: Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, և մենք ակնկալում ենք, որ այն կվավերացվի խորհրդարանի կողմից առաջիկա շաբաթների ընթացքում:
Այն, ինչ հիմա պահանջվում է, հաջորդ` վճռական քայլն է` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Երկու երկրների առաջնորդները հաստատել են, որ համաձայնագրի նախագիծը մեծամասամբ համաձայնեցված է, և Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել` առաջարկելով ստորագրել արդեն համաձայնեցված հոդվածները: Դա կարևոր քայլ կլինի մնացած վիճելի հարցերի լուծման ճանապարհին: Ինչպես այսօր ավելի վաղ ասաց Իռլանդիայի նախկին վարչապետ Բերտի Ահերնը. «Խաղաղությունն իրադարձություն չէ, այն գործընթաց է»:
Բացի այդ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը` յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման հիմքով: Մենք ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի:
Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն: Ցավոք, մենք շարունակում ենք տեսնել այդ երկրի կողմից նոր պահանջներ և սպառնալիքներ: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը:
Ահա թե ինչու, սիրելի՛ գործընկերներ, մենք ակնկալում ենք ձեր և ձեր կառավարությունների շարունակական աջակցությունը: Պահպանելով ձեր ուշադրությունը Հարավային Կովկասի վրա, չնայած գլոբալ ճգնաժամի մարտահրավերներին, դուք կարող եք օգնել ապահովել ամուր և տևական խաղաղություն:
Շնորհակալություն»,- ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:
Լրահոս
- Քարոզարշավ է, թեկնածուներ կան, որ լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են. Հայկ Կոնջորյան 11:45 27 Մարտ 2025
- Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու. Վիլեն Գաբրիելյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին 11:40 27 Մարտ 2025
- Գյումրիում «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. Արտադրությունը կասեցվել է 11:27 27 Մարտ 2025
- Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն 11:18 27 Մարտ 2025
- Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել 11:10 27 Մարտ 2025
- Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ) 11:07 27 Մարտ 2025
- Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային 10:57 27 Մարտ 2025
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն 10:45 27 Մարտ 2025
- «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի 10:32 27 Մարտ 2025
- Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» 10:20 27 Մարտ 2025
- Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին 10:11 27 Մարտ 2025
- YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել 10:09 27 Մարտ 2025
- Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» 10:08 27 Մարտ 2025
- ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ 10:02 27 Մարտ 2025
- ՀԾԿՀ անգործությունը թույլ է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ» 09:54 27 Մարտ 2025
- Տնային կալանք և վարչական վերահսկողություն. «Հրապարակ» 09:43 27 Մարտ 2025
- Մինչև 18 տարեկաններին անվճար կհատկացվի գլյուկոզայի մոնիթորինգի սարք 09:32 27 Մարտ 2025
- ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա. «Հրապարակ» 09:21 27 Մարտ 2025
- Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում 09:10 27 Մարտ 2025
- Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ» 09:00 27 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
11:40 27 Մարտ 2025 Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու. Վիլեն Գաբրիելյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկելու. Վիլեն Գաբրիելյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին
-
11:10 27 Մարտ 2025 Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել
-
10:57 27 Մարտ 2025 Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային
Տնտեսություն
-
20:40 26 Մարտ 2025 Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
-
18:41 26 Մարտ 2025 Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
-
16:16 26 Մարտ 2025 Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի
Հասարակություն
-
11:45 27 Մարտ 2025 Քարոզարշավ է, թեկնածուներ կան, որ լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են. Հայկ Կոնջորյան Քարոզարշավ է, թեկնածուներ կան, որ լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են. Հայկ Կոնջորյան
-
11:27 27 Մարտ 2025 Գյումրիում «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. Արտադրությունը կասեցվել է Գյումրիում «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. Արտադրությունը կասեցվել է
-
11:18 27 Մարտ 2025 Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն