04:13:54 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան

    18:50 6 Հունվար 2025

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ։

    «Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

    Այս օրը հայոց եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է հոգևոր վերածնունդ, մաքրագործում և նոր սկիզբ:

    Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով:

    Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը և ոգեշնչի մեզ՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա:

    Թող խաղաղությունը և բարօրությունը տիրեն մեր երկրում և յուրաքանչյուրի օջախում: Աստված պահապան մեր ժողովրդին և պետությանը:

    Քրիստոս ծնավ և հայտնեցավ,

    Մեզ և ձեզ մեծ ավետիս»,- ասվում է ուղերձում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս