11:25:15 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զախարովա. մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ​​ստացվի

    22:25 13 Հունվար 2022

    Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ​​ստացվի։ Նրանց աշխատանքը համակարգված է, հստակ է եւ բխում է ճգնաժամի կարգավորման շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը փորձում է ստվեր գցել Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վրա՝ սադրանքներ կազմակերպելով Արցախում քաղաքացիական բնակչության դեմ։

    «Ինչ վերաբերում է կոնկրետությանը, ապա ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին։ Մեր խաղաղապահները մշտական ​​կապի մեջ են երկու կողմերի հետ եւ անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,-ասել է նա։ 

    Նշենք, որ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ արձակելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ եւ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքների քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս