17:54:24 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները

    12:40 21 Սեպտեմբեր 2022

    Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

    Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները

     

    ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։

    Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկներ մշակելու խնդիրները։ 

    Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ