07:42:44 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին

    16:53 13 Փետրվար 2025

    Երգիչ Սարո Թովմասյանը դատարանում մերժում է ստացել: 2025 թ փետրվարի 6-ին Սարո Թովմասյանը դիմել է դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայության 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին հաղորդում է Արմլուրը:

    Միջնորդության մեջ երգիչը նշել է, որ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Աշխատում է և աշխատանքի արդյունավետ կազմակերպման և կատարման համար առաջնային պայման է հանդիսանում մեքենա վարելն, առանց որի անհնար կլինի իրականացնել աշխատանքային գործունեությունը: Այսինքն հայցվորի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը դա հայցվորի աշխատանքն է, որից վերջինս փաստացի կարող է զրկվել, կապված վիճարկվող վարչական ակտի կատարման  հետ և որի արդյունքում վերջինս չի կարողանում պատշաճ իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև հոգալ իր խնամքին գտնվող անձանց համար անհրաժեշտ մինիմալ ծախսերը:

    Նշել է նաև, որ վարչական ակտի կատարումը, այսինքն՝ տրանսպորտային միջոցից 2 տարի զրկելը, զգալի վնաս կարող է պատճառել իրեն, քանի-որ վերջինս դրա արդյուքնում զրկվում է իր եկամտի միակ աղբյուր հանդիսացող աշխատանքից:

    Արդյունքում դատավոր Ելենա Առաքելյանը, քննարկելով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, մերժում է երգիչ Սարոյին:

    Հիշեցնենք, որ Սարո Թովմասյանին պարեկային ծառայության աշխատակիցները կանգնացրել էին և ու զրկել էին վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ