10:30:37 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․ «Հրապարակ»

    10:27 11 Դեկտեմբեր 2024

    «Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իր մրցանակը ստանալուց անմիջապես հետո, հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ:

    Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին պաշտոնապես չհաղորդեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկել են ԱՄՆ մանդատի ներքո Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքը: Ենթադրվում է՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը։ Հանդիպման մասին ԱՆ մամուլի խոսնակը նշեց, որ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս