22:49:41 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին Սրբազանը բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, դրա գինը լավ է հասկանում. ՔՊ-ական պատգամավոր

    12:58 27 Մայիս 2024

    Պարզվում է հայրենիքը փրկում են, երբ աղետից հետո բազմաթիվ ճանապարհների անհասանելիության պայմաններում մեքենաներով փակում են կենսական անհրաժեշտության ճանապարհներ:

    Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

    »Ավելին՝ լկտիաբար ԱՊՊԱ պատահարի դեպք է բեմադրում իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը: Սակայն բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ շատ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը: Դրա գինը լավ է հասկանում:

    Մինչ այդ զուգահեռ իրականությունում մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար:

    Այսպիսով ակնկալում եմ իրավապահ մարմինների արագ արձագանքը այս գործողություններին:

    Սիրելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս մտածեք մինչ այս անփառունակ շարժմանը միանալն ու այն «սրբազան» կոչելը»,- գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս