08:04:53 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik

    12:18 9 Դեկտեմբեր 2023

    Չինաստանը մտադիր է հետագայում ևս ամրապնդել և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ սերտ համագործակցելով միջազգային դաշտում։ Այդ մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը:

    Դեսպանը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին․

    «Չինաստանը մեծ ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և աջակցում է երկրների միջև տարաձայնությունների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված բոլոր ջանքերին։

    Հայաստանի և նրա հարևանների միջև համագործակցությունը ընդհանուր անվտանգության և զարգացման հասնելու համար համապատասխանում է բոլոր երկրների ժողովուրդների հիմնական շահերին, նպաստում խաղաղության, կայունության և երկարատև անվտանգության պահպանմանը տարածաշրջանում»,- նշել է Հայաստանում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս