19:14:05 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սուրմալուի» պայթյունի պատճառով փոխհատուցում կստանան ԿԱՍԿՈ պայմանագիր ունեցող վարորդները. Sputnik Արմենիա

    20:57 16 Օգոստոս 2022

    Միայն ԱՊՊԱ պայմանագրի առկայությամբ տրանսպորտային միջոցների տերերը «Սուրմալուի» պայթյունի պատճառով իրենց վնասված մեքենաների համար չեն կարող ստանալ փոխհատուցում, քանի որ դա տրվում է բացառապես ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը։

    «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայթյունի հետևանքով ընթանում է նախաքննություն, և այս պահին չկա հստակ տեղեկություն այն մասին, թե արդյոք հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում են վնասվել մեքենաները, թե այլ դեպքի առթիվ, ուստի դժվար է որևէ բան ասել։ Բայց եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օրինական օգտագործողն ունի ԿԱՍԿՈ պայմանագիր, ապա տվյալ պարագայում դա փոխհատուցվում է, քանի որ նշված պայմանագիրը նախատեսված է նաև նման դեպքերում (պայթյուն, հրդեհ, տարերային աղետ) փոխհատուցում հատկացնելու համար։ Տվյալ դեպքում տարանջատում չկա` մեքենան պատկանում է առևտրային տաղավարի սեփականտիրո՞ջը, թե՞ ուղղակի այլ ֆիզիկական անձի»,– ասաց փաստաբանը։

    Ալեքսանյանի խոսքով` ԿԱՍԿՈ ապահովագրության պարագայում կան կանոններ, որոնք քաղաքացիները պետք է պահպանեն, իսկ ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն էլ պետք է հաշվի առնեն նման աղետով պայմանավորված հանգամանքները։

    «Նախաքննության արդյունքներից պարզ կդառնա, թե ովքեր են հանդիսանում տուժող և մեղավոր կողմերը, ուստի այն անձինք, ովքեր ունեն ԱՊՊԱ պայմանագիր, տվյալ պարագայում, եթե տուժող են ճանաչվում, կարող են հետագայում քաղհայցով դիմել դատարան` վնասի փոխհատուցման պահանջով։ Այսինքն` երբ պարզվեն քրեական գործի հանգամանքները, այստեղ հարցը կլուծվի իրավական հարաբերություններով»,– ասաց Ալեքսանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս