01:38:55 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

    11:45 28 Հունվար 2022

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

    Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

    Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։

    Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

    Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի (բացի Սիսիան քաղաքից) մարզերում տեղում է ձյուն։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ