21:56:01 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արթուր Վանեցյանն իր օրակարգով կհասնի Փաշինյանի հեռացմանը․ Սոս Հակոբյան

    22:42 22 Հունիս 2022

    Արթուր Վանեցյանն իր սեփական օրակարգով կհասնի Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացմանը, 24.news.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

    «Վանեցյանը, ինչպես և նշել էր իր հայտարարության մեջ, մի խորհրդարանում, որտեղ քաղաքական մեծամասնության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, անելիք այլևս չունի։

    Մեր քաղաքական ուժը ընդդիմադիր ճամբարում է, մեր նպատակը չի փոխվել, այն է՝ այս իշխանությունների հեռացումը, և Արթուր Վանեցյանն էլ իր պայքարը շարունակելու է որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար»,- ասել է Սոս Հակոբյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս