20:33:05 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անգլերենի միջազգային օլիմպիադա՝ «Սննդի անվտանգություն» թեմայով. ԿԳՄՍՆ

    13:21 21 Հունվար 2022

    ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները հրավիրվում են մասնակցելու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայանալիք «Սննդի անվտանգություն» թեմայով անգլերենի միջազգային օլիմպիադային:

    ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ այն կկայանա 2022 թվականի մայիսի 19-21-ը: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի մարտի 19-ը:

    Օլիմպիադային մասնակցելու պայմանների, տարիքային խմբերի, թեմաների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և http//elo.internation կայքէջից (հեռ.՝ +962 799005044, էլ. փոստ՝ [email protected]):

    Մասնակցել ցանկացողներն այդ մասին պետք է տեղեկացնեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը` զանգահարելով +374 10599646 հեռախոսահամարին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս