- Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան
- Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով
- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է
- 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում
- Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ
- Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի
Բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը․ Սամվել Մարտիրոսյան
18:33 30 Հունվար 2025Բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․
«Եկամուտների հայտարարագրման ու բանկային գաղտնիքի պահով մի երկու բան գրեմ։ Որ պարզ լինի։ Փաստացի, տառացիորեն բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա։ Բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։ Ստորև բերեմ Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն ոընդունվել է անցյալ տարվա մարտին ու հասարակությունը քնած է վերապրել այս պահը (մի բան էլ չհասկացա, Արլիսում այս փոփոխությունը չի ինկորպորացիա արված հրապարակված ՀՕ մեջ)։
Փաստացի երեք փուլ ա հիմա դարձել.
ա։ Հարկայինը բանկերից ստանում է տարվա սկզբի և ավարտի մարդու բանկային հաշիվների մնացորդը
բ։ Հետո, եթե հարցեր են առաջանում հարկայինի մոտ, ապա մարդ ծանուցվում է ու պետք է երեք օրվա ընթացքում արդեն հարկային մարմնին տրամադրի առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը
գ։ Եթե չի անում, դատարանի որոշումով է պարտադրվում տրամադրել քաղվածքը
Այսինքն, դդե-յուրե բանկային գաղտնաքը կա։ Դե-ֆակտո, հարկայինը կարող է բոլորին ծանուցել ու երեք օրում բոլորից քաղվածքը ստանալ - արագացված եւ կամավոր կերպով
հիմա կոնկրետ օրենքի այս հատվածը.
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 78-րդ կետով.
«78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:»:
«Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը
1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:
2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»»։
Լրահոս
- Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան 17:33 6 Փետրվար 2025
- Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով 17:20 6 Փետրվար 2025
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է 17:08 6 Փետրվար 2025
- 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում 16:54 6 Փետրվար 2025
- Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան 16:42 6 Փետրվար 2025
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան 16:30 6 Փետրվար 2025
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները 16:19 6 Փետրվար 2025
- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի 16:16 6 Փետրվար 2025
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ 16:08 6 Փետրվար 2025
- Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի 15:56 6 Փետրվար 2025
- 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար 15:43 6 Փետրվար 2025
- Փորձագետները օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը 15:32 6 Փետրվար 2025
- Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են 15:21 6 Փետրվար 2025
- Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ 15:10 6 Փետրվար 2025
- Նրա սերն Արցախի նկատմամբ յուրահատուկ էր. Գագիկ Գինոսյանի դուստր 14:59 6 Փետրվար 2025
- Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված 14:47 6 Փետրվար 2025
- Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում 14:36 6 Փետրվար 2025
- Պաշտոնական Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել 14:25 6 Փետրվար 2025
- ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում 14:13 6 Փետրվար 2025
- Ատելության խոսք տարածելու համար քրեաիրավական պատասխանատվություն բացառիկ դեպքերում պետք է լինի. ՄԻՊ-ը՝ Ղարիբ Բաբայանի դեպքի մասին 14:02 6 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
19:37 5 Փետրվար 2025 1 տարում ոչ մի փառքի անկյուն չեն վերականգնել, չնայած դրանք հանելիս ՊՆ-ն ասել էր, թե հները նորերով են փոխարինում․ Գեղամ Մանուկյան 1 տարում ոչ մի փառքի անկյուն չեն վերականգնել, չնայած դրանք հանելիս ՊՆ-ն ասել էր, թե հները նորերով են փոխարինում․ Գեղամ Մանուկյան
-
14:11 5 Փետրվար 2025 «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն»հեռուստաընկերությունում այս կիրակի օրվանից մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հաղորդաշար «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն»հեռուստաընկերությունում այս կիրակի օրվանից մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հաղորդաշար
-
12:39 5 Փետրվար 2025 Զարմանալի է, որ Փաշինյանի ԱՄՆ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով նույնպես կրոնական մարդ չէ Զարմանալի է, որ Փաշինյանի ԱՄՆ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով նույնպես կրոնական մարդ չէ
Միջազգային լուրեր
-
16:16 6 Փետրվար 2025 Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի
-
15:56 6 Փետրվար 2025 Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի
-
14:25 6 Փետրվար 2025 Պաշտոնական Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել Պաշտոնական Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել
Տնտեսություն
-
16:42 6 Փետրվար 2025 Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան
-
15:43 6 Փետրվար 2025 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար
-
15:21 6 Փետրվար 2025 Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են Էկոնոմիկայի նախարարը պնդում է. Հայաստանում հարկերը եւ տուրքերը նվազել են