13:13:55 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սիրիական զորքերը դուրս են եկել Համա քաղաքից

    19:44 5 Դեկտեմբեր 2024

    Սիրիական ԶՈՒ-ն Համա քաղաքից վերաբաշխել է իր ուժերը քաղաքից դուրս ամրացված դիրքեր՝ խուսափելու համար բնակելի թաղամասերում բախումներից՝ խաղաղ բնակիչների կյանքը չվտանգելու նպատակով, հինգշաբթի հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

    «Քաղաքում բախումների ընթացքում խաղաղ բնակչության կյանքը պահպանելու նպատակով զորամասերը վերաբաշխվել են և տեղափոխվել քաղաքից դուրս գտնվող դիրքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Ըստ հաղորդագրության՝ վերջին օրերին կատաղի մարտերը շարունակվել են միաժամանակ մի քանի ուղղություններով, ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ և նրանց տեխնիկան։

    Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին մարտերը թեժացել են, ինչը հանգեցրել է Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի անձնակազմի կորուստների։

    «Ահաբեկչական խմբավորումները կարողացել են ներթափանցել քաղաքի բնակելի թաղամասեր՝ չնայած իրենց շարքերում կրած մեծ կորուստներին», – ասվում է հաղորդագրությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս