21:57:31 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սի Ցզինպինը կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը զենքի մշակման ոլորտում նոր հորիզոններ բացելու համար

    01:10 27 Հոկտեմբեր 2021

    Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ զենքի եւ ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում նոր հորիզոններ բացելու եւ Ժողովրդաազատագրական բանակի հարյուրամյակի կապակցությամբ դրված նպատակների իրականացմանը նպաստելու համար, հայտնում է «Սինհուա»-ն:

    Ողջունելով վերջին հինգ տարվա պատմական ձեռքբերումները զենքի եւ տեխնիկայի մշակման ոլորտում՝ Ցզինպինը նշել է, որ այդպիսի առաջընթացը նյութական եւ տեխնոլոգիական հիմք է ծառայել երկրի ռազմավարական ներուժի, մասնավորապես՝ ռազմական հզորության համար։ Նա կոչ է արել արագացնել առաջիկա հինգ տարվա համար նախատեսված առաջադրանքների կատարումը եւ արագացնել սպառազինությունների եւ սարքավորումների կառավարման արդիականացված համակարգի կառուցումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ