00:38:26 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է․ շախմատի ՀՀ առաջնություն

    15:35 21 Հունվար 2025

    Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնություններում ավարտվել է 7-րդ մրցափուլը:

    Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Սարգիս Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Կարեն Գրիգորյանը:

    Մանուէլ Պետրոսյան – Արթուր Դավթյան և Ռոբերտ Հովհաննիսյան – Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

    7 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն ունեն 4.5-ական միավոր։

    Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Պոլինա Կոբակը և Մելինե Հարությունյանը:

    Միլենա Գասպարյան – Սուսաննա Գաբոյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

    Կանանց պայքարում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով ունի 5.5 միավոր։ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը 5 միավոր ունի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս