00:16:49 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունը․ հայտնի են հաղթողները

    11:33 23 Հունվար 2025

    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր` հունվարի 22-ին, անցկացվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների վերջին խաղափուլը:

    Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը կարիերայում 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

    Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց կանանց շախմատի միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 4-րդ անգամ նվաճելով շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը  (2015, 2021, 2024, 2025 թվականներին)։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս