01:49:41 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել

    20:05 3 Հուլիս 2022

    Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել։ Այս մասին կիրակի հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Կանչանա Վիժեսեկարան, գրում է AFP-ը։

    Նա նշել է, որ երկրում բենզինի պաշարները կազմում են մոտ 4000 տոննա։

     

    «Բենզինի հաջորդ մատակարարումը սպասվում է հուլիսի 22-23-ին։ Մենք կապ ենք հաստատել այլ մատակարարների հետ, սակայն չենք կարող հաստատել նոր առաքումները մինչեւ 22-ը»,-ասել է Վիժեսեկարան։

    Խանութների մեծ մասը փակվել է կիրակի օրը, եւ ակնկալվում է, որ իրավիճակը կվատթարանա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս