10:18:51 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շոյգուն կմեկնի Չինաստան

    22:30 10 Նոյեմբեր 2024

    Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով կայցելի Չինաստան և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը։

    «2024 թվականի նոյեմբերի 11-14-ը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս