- Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ
- Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը
- Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային
- Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ
- Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել
- Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան
- Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
- Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել․ «Ժողովուրդ»
09:16 5 Փետրվար 2025«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ փակվում է հերթական դպրոցը։
Այս անգամ հերթը հասել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցին։
ArmLur.am-ին ահազանգած բնակչի խոսքով՝ այս պահի դրությամբ պատրաստի շինությունը, որի միակ թերությունը այն է, որ ջեռուցման համակարգը կա, բայց չի ջեռուցվում, ուզում են քանդել։ Հին դպրոցն ուզում են քանդել և փոխարենը կառուցել նորը։ ArmLur.am-ի զրուցակցի խոսքով՝ նման ամուր շինություն այլևս չեն կարող կառուցել։
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmLur.am-ին փոխանցեց, որ միջնակարգ դպրոցի փոխարեն կրթահամալիր է կառուցվելու։
«Դպրոցը պետք է դառնա կրթահամալիր։ Հին դպրոցը չի համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին, դրա համար քանդում են դպրոցը՝ նոր կրթահամալիր կառուցելու համար։ Այդ պրոցեսի համար մենք դպրոցականներին տեղափոխում ենք տարբեր շենքեր՝ գյուղապետարանի շենքը, մշակույթի, արվեստի կենտրոնի շենքերը, որտեղ դաս պետք է անցկացվի», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։
Հարցին՝ արդյոք այս ամենից չե՞ն տուժի դպրոցականների դասերը, Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցականները սովորելու են դպրոցում մինչև կրթահամալիրի պատրաստ լինելը։
«2 տարի ժամկետ են տվել կրթահամալիրի կառուցման համար։ Շինարարական աշխատանքներից մենք հեռու ենք։ Այսինքն, որ տեղափոխվում ենք գյուղապետարանի, արվեստի կենտրոնի և մշակույթի կենտրոնի շենքեր, որտեղ դասերը անցկացվելու են, դասապրոցեսն ընդհանրապես չի տուժելու։ Ամբողջովին իրականացվելու են, և պահպանվելու է ամեն բան՝ կրթության որակից սկսած»,- նշեց Արամ Հովհաննիսյանը։
Այն դիտարկմանը, թե կրթահամալիրի կառուցումից հետո պահպանվելո՞ւ է ուսուցչական անձնակազմը, թե՞ ոչ, Արման Հովհաննիսյանը, եզրափակելով զրույցը, պատասխանեց․
«Ուսուցչական անձնակազմի մասով բան չեմ կարող ասել, քանի որ շրջակա 5 գյուղերի դպրոցների հետ միավորվելու է, և չեմ կարող ասել՝ ինչ չափանիշներ են գործելու»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 23-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները՝ դպրոցների փակվելու մասին։
«Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, շենքային նորմալ պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե՝ «մեր գյուղի դպրոցը փակվում է»։ Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, Հանրապետությունում կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար, բոլոր բնակավայրերի համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ստացվում է այնպես, որ փակվելու են մի քանի դպրոցներ՝ 1 կրթահամալիր բացելու անվան տակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Լրահոս
- Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան 23:59 7 Փետրվար 2025
- Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ 23:49 7 Փետրվար 2025
- Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը 23:37 7 Փետրվար 2025
- Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային 23:21 7 Փետրվար 2025
- Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 23:06 7 Փետրվար 2025
- Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել 22:56 7 Փետրվար 2025
- Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան 22:43 7 Փետրվար 2025
- ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ 22:33 7 Փետրվար 2025
- Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները 22:30 7 Փետրվար 2025
- Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում 22:19 7 Փետրվար 2025
- Արամ Ա-ն նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը 22:13 7 Փետրվար 2025
- Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե 22:00 7 Փետրվար 2025
- Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան 21:48 7 Փետրվար 2025
- Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 21:35 7 Փետրվար 2025
- Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները 21:23 7 Փետրվար 2025
- Մայր Աթոռը 2024-2025թթ․ նորապսակ զույգերին հրավիրում է Մայր Տաճար՝ օրհնության 21:10 7 Փետրվար 2025
- Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը 21:00 7 Փետրվար 2025
- Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակելի շենքից տարհանվել է 10 քաղաքացի. օգնություն է ցուցաբերվել 2 բնակչի 20:48 7 Փետրվար 2025
- Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ 20:36 7 Փետրվար 2025
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի 20:23 7 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:59 7 Փետրվար 2025 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
-
22:56 7 Փետրվար 2025 Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել
-
22:43 7 Փետրվար 2025 Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան
Քաղաքականություն
-
23:37 7 Փետրվար 2025 Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը
-
22:33 7 Փետրվար 2025 ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ
-
22:30 7 Փետրվար 2025 Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները