18:39:30 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում, Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում․ էդուարդ Շարմազանովը այս պահին անհրաժեշտ քայլերն է թվարկել

    20:40 19 Սեպտեմբեր 2022

    «Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։ Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ։ Բայց, միեւնույն ժամանակ, անթույլատրելի են արեւմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները»-, սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

    «Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջափ-սանդալի

     

    Այս պայմաններում տեսնում եմ հետեւյալ քայլերի անհրաժեշտությունը.

    Նիկոլիզմի անհապաղ հեռացում։

    Փորձառու, արհեստավարժ ու հուզական գործողություններից զերծ ազգային ու պետական գործիչներից կազմված հակաճգնաժամային կառավարության ձեւավորում։

    Միջազգային ուժային կենտրոնների հետ հստակ ու առանց «խաղեր տալու» հարաբերությունների հստակեցում։

    Արցախի անվտանգության երաշխավորի ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանի գծի արմատավորում։

    Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում։

    Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում։

    Բանակի վերազինում եւ անվտանգային նոր կոնցեպտի մշակում։

    Ատելության ու երկպառակության քարոզի անթույլատրելիություն։

    Դժվար է, բայց անհնար չէ»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս