15:50:13 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Շարժումը բաղկացած է քեզնից․ Եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»․ Բագրատ Սրբազան

    22:14 22 Հունիս 2024

    Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձավ շարժումը «մարելու» մասին խոսակցություններին։

    «Մեկն ինձ եկել, ասում է․ «Շարժումը մարում է»։ Ինքն է այդպես զգում։ Ասում եմ․ «Շարժումն ումի՞ց է բաղկացած՝ քեզնից, մյուսից, այն մյուսից։ Եթե դու մարել ես, այո, շարժումը մարելու է, բայց եթե դու չես մարել, վերացական ինչու՞ ես խոսում այդ մասին»։ «Չէ, ես հավատում եմ»,- ասում է։

    Դե, եթե հավատում ես, ուրեմն չի մարել։

    Իմ ասելիքը դա է՝ ձեր մեջ փնտրեք առաջին հերթին հուսահատությունն էլ, հուսավառությունն էլ։ Մնացածը կլինի»,- ասաց Սրբազանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս