17:30:38 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտ ավտոմեքենան է գլխիվայր հայտնվել ջրանցքում․ shamshyan.com

    22:36 22 Սեպտեմբեր 2022

    Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Շրջանային փողոցում՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում:

    Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

    Դեպք վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել, քանի որ վարորդն իր ուժերով կարողացել է դուրս գալ ջրանցքից:

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  նշված հատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաները հայտնվում են ջրանցքում:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ