- Հայտարարություն ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ
- Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն
- Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան
- Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է
- Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ Թաթոյանը հանդիպել է բրիտանական քաղաքական շրջանակների հետ
- ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար
- Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի և տավուշցիների հանդիպման մասին
- Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ. վարչապետ
- Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում
Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով մահացածների ինքնությունը. կրակողին հայտնաբերել են Բավրայի անցակետում. shamshyan.com
17:05 25 Սեպտեմբեր 2022SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է երեկ հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ծերենցի փողոցում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված քննիչ Արթուր Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ հատկանիշով:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ կրակոցների հետևանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Ասղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն:
Ոստիկանների և քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեկ՝ ժամը 20:30 –ի սահմաններում Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն, 44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն:
Այնուհետև հեռանալով, Արթուր Կ.-ն 5 րոպե անց Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել են նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով պարեկների ավտոմեքենայով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական,այնուհետև նրանց միացած Մալաթիայի քննիչների կողմից քննչական միջոցառումների արդյունքում Հովհաննես Պ.-ն Բավրա սահմանային անցակետով երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։
Լրահոս
- Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն 17:10 19 Մարտ 2024
- Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան 16:58 19 Մարտ 2024
- Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է 16:45 19 Մարտ 2024
- Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ Թաթոյանը հանդիպել է բրիտանական քաղաքական շրջանակների հետ 16:34 19 Մարտ 2024
- ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար 16:22 19 Մարտ 2024
- Հայտարարություն ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ 16:13 19 Մարտ 2024
- Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի և տավուշցիների հանդիպման մասին 16:10 19 Մարտ 2024
- Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան 15:58 19 Մարտ 2024
- Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ. վարչապետ 15:46 19 Մարտ 2024
- Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում 15:35 19 Մարտ 2024
- Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն ավելացնի․ Պեսկով 15:23 19 Մարտ 2024
- ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը 15:10 19 Մարտ 2024
- ՆԱՏՕ-ն ողջունում է ՀՀ համերաշխությունը Ուկրաինայի հետ, Պուտինը չպետք է հաղթի ագրեսիայի իր պատերազմում․ Ստոլտենբերգ 14:58 19 Մարտ 2024
- Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին 14:47 19 Մարտ 2024
- Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում 14:35 19 Մարտ 2024
- Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան 14:23 19 Մարտ 2024
- Մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք․ ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու․ Վարչապետ 14:10 19 Մարտ 2024
- «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 13:54 19 Մարտ 2024
- Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի 13:43 19 Մարտ 2024
- Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է 13:31 19 Մարտ 2024
Փոխկապակցված նորություններ
- 16:13 19 Մարտ 2024 Հայտարարություն ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ Հայտարարություն ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ
- 17:10 19 Մարտ 2024 Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն
- 16:58 19 Մարտ 2024 Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան
Քաղաքականություն
- 16:45 19 Մարտ 2024 Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է
- 16:22 19 Մարտ 2024 ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար
- 15:46 19 Մարտ 2024 Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ. վարչապետ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ. վարչապետ