13:49:50 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պիկեից բաժանվելուց հետո Շակիրային շտապ հիվանդանոց են տեղափոխել

    00:47 5 Հունիս 2022

    Երգչուհի Շակիրան նյարդային պոռթկումով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Hola! հրատարակչությունը։

    Դժվար չէ ենթադրել, որ բժիշկների օգնությանը դիմելու պատճառը երգչուհու ֆուտբոլիստ ամուսնու դավաճանությունն է։ Տաբլոիդների նախօրեին լուրեր էին տարածվել, որ մարզիկը դավաճանել է փոփ աստղին իր 17-ամյա թիմակից Գավիի մոր հետ։

    Լրատվամիջոցները հայտնում էին,  որ Շակիրան անձամբ է տեսել սիրեցյալներին, ինչն իրականում կարող է լրջորեն ազդել նրա հոգեբանական վիճակի վրա։ Լուրեր են պտտվում, որ Պիկեին առաջին անգամը չէ, որ բռնել են դավաճանության մեջ, սակայն այս անգամ կնոջ համբերությունը, կարծես, վերջնականապես հատել է։

    «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն ըմբռնման համար», - ավելի ուշ պաշտոնապես հայտարարել էր Շակիրան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս