23:42:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սև ծովում հայտնաբերվել է ծանր մետաղների ավելցուկ

    21:27 29 Նոյեմբեր 2022

    Թուրքիայի Սևծովյան տեխնիկական համալսարանի (KTU) գիտնականները ջրի նմուշների ուսումնասիրության ժամանակ Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, հայտնաբերել են ծանր մետաղների ավելցուկ՝ հայտնում է DHA-ն։

    Հետազոտության շրջանակներում գիտնականները 1100 կիլոմետր երկարությամբ ափի երկայնքով նմուշներ են վերցրել և ջրի մեջ հայտնաբերել մոտ տասը տարբեր ծանր մետաղ: Սյուրմեն քաղաքի տարածքում կապարի և պղնձի պարունակությունը նորմայից բարձր է, իսկ Օրդուի տարածքում՝ մկնդեղի պարունակությունը։

    Ջուրը պարունակում է նաև այնպիսի թունավոր մետաղներ, ինչպիսիք են ստրոնցիումը, վանադիումը, ալյումինը, նիկելը, կոբալտը, լանթանը: Համալսարանի պրոֆեսոր Կորայ Օզշեքերը գործակալությանը տված մեկնաբանությունում նշել է, որ Վրաստանին մոտ գտնվող Հոպա, Չամբուրնու և Չաելի շրջաններում պղնձի և կապարի պարունակությունը գերազանցում է հանքերի առատության պատճառով, թեև ջանքեր են գործադրվում արտանետումները նվազեցնելու համար:

    Նա ընդգծել է, որ ջրում և տիղմում մետաղների պարունակության պատճառով մարդուն վնաս է հասցվում, քանի որ մետաղները հակված են կուտակվելու ձկների և ծովային այլ կենդանիների մարմնում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս