02:59:17 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սրբազանը գաղտնալսող սարք տեղադրողի ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, չէր հավատում. Դանիելյան

    15:49 28 Մայիս 2024

    Աբսուրդ է, ինչ տառապանք պետք է հասցնի, Սրբազանն իրենց ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, նա նույնիսկ շոկի մեջ էր, չէր հավատում, անդրադառնալով  Բագրատ Սրբազանի սենյակի գաղտնալսմանն՝ ասաց «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

    «Առաստաղը փորելու պրոցեսը, որ եղել է, մենք ընդամենը ցանկացել ենք իմանալ, թե ինչ է տեղի ունենում: Եթե քեզ նեղություն են պատճառում, դու ուզում ես հասկանալ, թե ինչ է եղել: Այդ մարդուն ոչ ոք չի վիրավորել: Այդ մարդն ամբողջ օրվա ընթացքում փակված է եղել: Մեր կողմից բնական արձագանք է եղել: Առաջին անգամ եմ այդպիսի հոդվածի մասին լսում՝ հոգեկան տառապանքների մասով։ Հիմա կառավարության շենքում նստած մարդը կարող է պատասխանատվության ենթարկվել՝ 6 տարի մեզ հոգեկան տառապանքների մեջ պահելու համար»,-ավելացրեց  նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս