08:54:50 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սաակաշվիլու աջակիցները Թբիլիսիում երթ են անցկացրել

    19:00 3 Դեկտեմբեր 2022

    Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու աջակիցները Թբիլիսիում երթ են անցկացրել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

    Նրանք երթով շարժվել են «Վրացական երազանքի» գրասենյակ։

    Դեպքի վայրում մեծ թվով իրավապահներ են մոբիլիզացվել։ 

    Սաակաշվիլու աջակիցները «Ազատություն Միշային» կարգախոսով երթ են անցկացրել մայրաքաղաքի Օրբելիանի հրապարակից։

    «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ են գտնվում «Ազգային շարժման» անդամները, ակտիվիստներ եւ նախկին նախագահի աջակիցները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս