18:11:21 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ

    17:25 30 Հունվար 2025

    Երևանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

    ՀՀ վարչապետը հայտարարեց, որ վրացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից մանրամասներ։

    «Երկու երկրների միջև պայմանավորվածություն է  ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,-ասաց նա։

    Փաշինյանը նշեց, որ քննարկումներին խոսել են նաև ՀՀ-Վրաստանի միջև սահմանազտման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ գործադրելու մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս