18:54:57 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել. Հովիկ Աղազարյան

    17:56 18 Հունիս 2024

    Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, որ եթե Սահմանադրության համաձայն օրենքի ուժով ԱԺ նիստ է հրավիրվում, ՔՊ-ի կողմից այդ նիստը բոյկոտելը հակասահմանադրական է:

    «Երբ օրենքի պահանջի համապատասխան մեր ընդդիմադիր գործընկերներն առաջարկեցին արտահերթ նիստ հրավիրել, ԱԺ խորհուրդը դա չհաստատեց, հետևաբար օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ:  Դա օրենքի ուժով է, բայց մյուս կողմից պատգամավորը ազատ է իր գործունեության մեջ: Մենք հաճախ Սահմանադրությունը մեկնաբանում ենք ըստ մեր նախասիրությունների, բայց դա այդպես չէ: Մենք Սահմանադրությունը չենք խախտել, ուղղակի սա քաղաքական դիրքորոշում է: Մենք գտնում ենք, որ սա ուղղակի մանիպուլյացիա է: Իրենք պետք է հասկանային, որ հնարավոր չէ, որ իշխող քաղաքական ուժից 20 հոգի միանան իրենց նախաձեռնությանը և կառավարության հրաժարականի ուղերձով հանդես գային»,-ասաց նա:

    Աղազարյանը նկատեց, որ այդ ուղերձ կոչվածն այնքան քննարկվեց, որ այսպես, թե այնպես, հասավ վարչապետին. «Իրենց նպատակն այն էր, որ երբ խորհրդի նիստում չընդունվեց, հունիսի 12-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ դա ևս որպես մեկ շտրիխ օգտագործեին մեր ընդդիմադիր գործընկերները, որ ասեն՝ տեսեք, ժողովուրդ ջան, անգամ անմեղ բաները չեն ընդունում, ուրեմն մի քիչ շատ եկեք ԱԺ-ի մոտ, որ մեր գրոհն Ազգային ժողովի վրա պսակվի հաջողությամբ: Այս ամենը շատ թափանցիկ ու հասկանալի է բոլորի համար»,- ընդգծեց Աղազարյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ