14:16:23 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններից պահանջել է դադարեցնել Սաակաշվիլու հետ «հաշվեհարդարը»

    20:17 7 Փետրվար 2023

    Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն՝ կալանքի տակ թողնելու Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումից։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ 

    Ուկրաինացի դիվանագետները նշել են, որ դատարանը հաշվի չի առել Սաակաշվիլու հիվանդության ծանրության մասին բժիշկների եզրակացությունը։ 

    «Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն քաղաքական հաշվեհարդարներն Ուկրաինայի քաղաքացու հետ, երաշխավորեն նրա իրավունքների պահպանումը եւ փոխանցեն Ուկրաինային»,-ասվում է հայտարարության մեջ:

    Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ շարունակելու են պաշտպանել Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլու շահերը։ 

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս