- Անհրաժեշտ է չփակել Արցախի ժողովրդի պայքարի էջը և պահպանել իրավատիրությունը․ Բեգլարյան
- Ռոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»
- Կորսված սուվերենության ժամանակներում հիշել են՝ ՄԻ պաշտպանության միջազգային օրն է. Գալստյան
- Սիսիան-Երևան ճանապարհին բախվել են «KIA»-ն և «BMW»-ն․ տուժածները ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
- Մեքենան դուրս է եկել Թալին-Երևան ճանապարհի երթևեկելի մասից․ ուղևորը հոսպիտալացվել է
- Ամուսինները թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառությամբ, փողերի լվացմամբ են զբաղվել
- Արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել․ Արցախի ՄԻՊ
- Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից
- Խոշոր հրդեհ Ծաղկաձորում. այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել գույքը
- ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին
Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին. Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
13:02 2 Հոկտեմբեր 2023Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.
«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի համար:
Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու արտագաղթը դեպի Հայաստան: Նրանց թվում էր նաև մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորել։
Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։
Մեր հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:
Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում:
Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:
Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար:
Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը»։
Լրահոս
- Ռոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» 23:40 10 Դեկտեմբեր 2023
- Կորսված սուվերենության ժամանակներում հիշել են՝ ՄԻ պաշտպանության միջազգային օրն է. Գալստյան 23:19 10 Դեկտեմբեր 2023
- Անհրաժեշտ է չփակել Արցախի ժողովրդի պայքարի էջը և պահպանել իրավատիրությունը․ Բեգլարյան 23:08 10 Դեկտեմբեր 2023
- Սիսիան-Երևան ճանապարհին բախվել են «KIA»-ն և «BMW»-ն․ տուժածները ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են 22:57 10 Դեկտեմբեր 2023
- Մեքենան դուրս է եկել Թալին-Երևան ճանապարհի երթևեկելի մասից․ ուղևորը հոսպիտալացվել է 22:36 10 Դեկտեմբեր 2023
- Ամուսինները թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառությամբ, փողերի լվացմամբ են զբաղվել 22:10 10 Դեկտեմբեր 2023
- Արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել․ Արցախի ՄԻՊ 21:47 10 Դեկտեմբեր 2023
- Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից 21:26 10 Դեկտեմբեր 2023
- Խոշոր հրդեհ Ծաղկաձորում. այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել գույքը 20:58 10 Դեկտեմբեր 2023
- ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին 20:36 10 Դեկտեմբեր 2023
- Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը 20:14 10 Դեկտեմբեր 2023
- Հայ հրաձիգները Բելգրադից վերադառնում են մեդալներով 19:58 10 Դեկտեմբեր 2023
- Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին 19:37 10 Դեկտեմբեր 2023
- Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 19:13 10 Դեկտեմբեր 2023
- Բնակարանում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է դի 18:48 10 Դեկտեմբեր 2023
- Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրը 18:27 10 Դեկտեմբեր 2023
- Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը 18:05 10 Դեկտեմբեր 2023
- Ինչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան 17:45 10 Դեկտեմբեր 2023
- Կանադայի Հայ դատի հանձնախումբը արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ քննարկել է Արցախի և արցախցահաության խնդիրները 17:21 10 Դեկտեմբեր 2023
- Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 17:00 10 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:42 8 Դեկտեմբեր 2023 Ինձ հայտնի 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակմանը. Փաստաբան Ինձ հայտնի 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակմանը. Փաստաբան
-
11:07 8 Դեկտեմբեր 2023 Նախագահական արտահերթ ընտրություններ՝ Ադրբեջանում․ որո՞նք են պատճառները և որքանո՞վ է առնչվում մեզ հետ Նախագահական արտահերթ ընտրություններ՝ Ադրբեջանում․ որո՞նք են պատճառները և որքանո՞վ է առնչվում մեզ հետ
-
15:35 7 Դեկտեմբեր 2023 Ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով. Զաքարյան Ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով. Զաքարյան
Միջազգային լուրեր
-
21:26 10 Դեկտեմբեր 2023 Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից
-
20:36 10 Դեկտեմբեր 2023 ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին
-
20:14 10 Դեկտեմբեր 2023 Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը
Տնտեսություն
-
11:56 9 Դեկտեմբեր 2023 Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
-
20:10 8 Դեկտեմբեր 2023 Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին
-
19:12 8 Դեկտեմբեր 2023 «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան