13:40:04 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև

    17:50 23 Ապրիլ 2024

    Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

    «Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը հստակ հասկանում էին, որ չնայած ժամկետը չի ավարտվել, խաղաղապահները կարող են ավելի շուտ հեռանալ։ Այդ որոշումը միայն ամրացրեց Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները»,- ասել է Ալիևը, հավելել՝ Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը։

    «Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելիս Հայաստանը ցանկանում էր, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան մշտական հիմունքներով, բայց մենք համաձայն չէինք։ Դա մեզ համար սկզբունքային հարց էր։ Մեր մոտեցումը հետևյալն էր․ եթե մեր տարբերակով չլիներ, ոչ մի հայտարարություն չէր լինի, և պատերազմը կշարունակվեր»,- ասել է Ալիևը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս