13:15:03 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանում մոբիլիզացիան հանգեցրեց հակապատերազմական տրամադրությունների աճին և մարդկանց արտագաղթին երկրից

    13:39 28 Սեպտեմբեր 2022

    Փորձագետները քննարկում են, թե ինչին դա կարող է հանգեցնել

    Ղազախստանի իշխանությունները մտադիր են բանակցություններ վարել Մոսկվայի հետ երկիր ռուս քաղաքացիների զանգվածային հոսքի վերաբերյալ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

    Տոկաեւի խոսքով՝ ռուսների մեծ մասը «ստիպված է հեռանալ ներկայիս անելանելի իրավիճակի պատճառով»։

    Արտագաղթը դարձել է որոշակի առումով բողոքի դրսևորում այն մարդկանց կողմից, ովքեր չեն ցանկանում մեկնել Ուկրաինա պատերազմի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերջերս հայտարարված մոբիլիզացիայի արդյունքում։

    Ղազախստանն այդ ուղղություններից մեկն է, ուր շտապել են Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանք հեռանում են նաև Վրաստան, Հայաստան, Ֆինլանդիա, Մոնղոլիա և այլ երկրներ։

    Այս գործընթացին զուգահեռ Ռուսաստանի Դաշնությունում ծավալվում է հակապատերազմական շարժում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Դաղստանում ցույցերից հետո բերման է ենթարկվել մոտ 90 մարդ։ Ձերբակալություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս