19:59:25 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես. սենատոր

    23:59 13 Սեպտեմբեր 2021

    Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես, ելնելով ՀԱՊԿ–ում հանրապետության անդամակցությունից։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կազմակերպած տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։

    Կլիմովն արձագանքեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը նայում Ադրբեջանի և ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի ակնհայտ մերձեցմանը։

    Ըստ նրա, Ռուսաստանի ռազմական դոկտրինն այնպիսինն է, որ սեփական պետությունն ու իր դաշնակիցներին պաշտպանելով՝ երկիրը կարող է դիմակայել «միասին վերցված մնացած բոլորին», այլ ոչ միայն ՆԱՏՕ–ի անդամներից մեկին։ Եվ բոլոր նրանք, ում դա հետաքրքիր է, գիտեն այդ մասին, կարծում է ռուսաստանցի քաղաքական գործիչը։

    «Մենք իհարկե տարբեր իրավիճակներով ենք հետաքրքրվում։ Մենք մասնագետներ ունենք, որոնք դրանից գլուխ են հանում... Բայց այն, ինչ ես ասացի, վճռական նշանակություն ունի։ Որևէ մեկին խորհուրդ չէի տա փորձել, թե ինչ տեսք կարող է ունենալ այդ ամենը (իրականում – խմբ.)»,– հավելել է սենատորը։

    Կլիմովը համոզված է, որ նման «ստուգումը» որևէ մեկի համար լավ ավարտ չի ունենա, գործընկերներն Անկարայում դա քաջ գիտակցում են։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չէր ցանկանա բազմապատկել այն խնդիրները, որոնք առանց այդ էլ բավարար են։ Ըստ նրա, այդ է պատճառը, որ Մոսկվան ջանում է հետևել «Մի՛ վնասիր» սկզբունքին։

    Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ–ն վերջին շրջանում կտրուկ ավելացրել է համատեղ զորավարժությունների հաճախականությունը, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին։ Բացի այդ, հրամանատարության հատուկ խումբ է ստեղծվել, որը ներկայացնելու է Թուրքիայի ԶՈւ–ն Ադրբեջանում։ Ներկայացուցչության կազմում են 4 թուրք գեներալներ։ Խումբը ղեկավարելու է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի պետ, գեներալ–մայոր Բախտիյար Էրսայը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ