12:40:49 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ` իր երկու ռազմաբազաները պահպանելու հարցի շուրջ

    21:17 13 Դեկտեմբեր 2024

    Ռուսաստանը բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ` երկրի տարածքում իր ռազմական ներկայությունը պահպանելու և ռուսական երկու ռազմաբազաների գործունեությունը շարունակելու  հարցի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ իր աղբյուրին։

    «Մոսկվան բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ իր ռազմական ներկայությունը և Տարտուսում ու Լաթաքիայում ռուսական ռազմաբազաների  կարգավիճակը պահպանելու հարցի շուրջ։ Ռուսական կողմն անվտանգության ժամանակավոր երաշխիքներ ունի, ուստի ռազմաբազաները գործում են սովորական ռեժիմով»,- ասել է գործակալության աղբյուրը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս