07:47:00 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը պատրաստ է ու առաջարկում է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ. Ռուբեն Ռուբինյան

    17:18 26 Մարտ 2025

    Հայաստանը պատրաստ է ու առաջարկում է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

    Նա նշեց, որ Ադրբեջանն արտահայտում է իր դիրքորոշումը, Հայաստանն՝ իր։

    «Ըստ մեզ՝ սրան պետք է հետևի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև սա է մեր դիրքորոշումը»,- հավելեց նա։

    ԱԺ փոխնախագահն ասաց, թե գործընթացը հասել է մի կետի, երբ այն շատ մոտ է հանգուցալուծմանը։

    «Մենք մի քանի տարի բանակցել ենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ու դա համաձայնեցրել ենք, հիմա մնում է այն ստորագրել»,- հավելեց Ռուբինյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս