23:12:35 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ռոզֆռուդ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

    16:45 17 Հունիս 2022

    Դեռևս 2022 թվականի մարտ ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից պահածոների արտադրությամբ զբաղվող «Ռոզֆռուդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝  առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։

    Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս